Մի քանի թոփ-ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիայի նկատմամբ, հայտնում է TyC Sports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացու տրանսֆերի համար պայքարին միացել են «Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դի Մարիայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Թուրինի «Յուվենտուսն» ու «Բենֆիկան»․ վերջինիս կազմում նա հանդես է եկել 2007-2010 թվականներին։
Նախկինում Դի Մարիան հանդես է եկել նաև «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում» և «Ռոսարիոյում»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ՊՍԺ-ն նախատեսում է բաժանվել բոլոր արգենտինացի ֆուտբոլիստներից՝ բացառությամբ հարձակվող Լիոնել Մեսսիի։