ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է COPE-ը՝ հղում անելով լրագրող Գիլյեմ Բալագեին։
Ֆրանսիացին մադրիդյան ակումբից 100 միլիոն եվրո ավել է խնդրել, քան ի սկզբանե համաձայնեցված էր։ «Ռեալը» հրաժարվել է կատարել 23-ամյա հարձակվողի պահանջը։
Նշվում է, որ մադրիդցիների որոշումը մեծացնում է ՊՍԺ-ի շանսերը՝ երկարաձգելու Մբապեի հետ պայմանագիրը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդցիները պատրաստվում են խաղացողին առաջարկել հինգ տարվա պայմանագիր՝ 50 մլն եվրո աշխատավարձով, ինչպես նաև 100 մլն եվրո բոնուս։
Մբապեն այս մրցաշրջանում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։