Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է հարձակվող Դուշան Վլահովիչի մարզավիճակի մասին.
«Դուշանը մարզավիճակի անկում ունի. Սա միանգամայն բնական է՝ նա սովոր չէ նման ռիթմով խաղալուն։ Նախկինում նա ստիպված չէր երեք օրը մեկ դաշտ գնալ։
Կրկին ուզում եմ ընդգծել, որ Վլահովիչն ընդամենը 22 տարեկան է։ Նա պարզապես ընտելանում է նոր իրողություններին ու փորձ է ձեռք բերում։ Նա կսովորի հաղթահարել անհաջողությունները և չի տխրի, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, ինչպես նա կցանկանար»,- ասել է Մասիմիլիանո Ալեգրին: