ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը խոստովանել է, որ դժգոհ է 2021/2022 մրցաշրջանում իր խաղաժամանակից։ Հիշեցնենք, որ Նավասը ոչ միշտ է հայտնվում թիմի կազմում՝ տեղը զիջելով Ջանլուիջի Դոննարումային:
«Ես պետք է շատ բաների մասին մտածեմ։ Ես լավ հարաբերություններ ունեմ Դոննարումմայի հետ, բայց ես դեռ ցանկանում եմ խաղալ։ Չգիտեմ՝ ինչ կանեմ, եթե իրավիճակը չփոխվի։
Ընտանիքս սիրում է Փարիզը, ինձ նույնպես ամեն ինչ դուր է գալիս, բայց չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում։ Իմ խաղաժամանակը պետք է փոխվի»,- ասել է Նավասը: