Ֆրանսիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի պատրաստվում կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը որոշել է ամռանը հեռանալ «Յունայթեդից»։ Անգլիայում կիսապաշտպանը չի դիտարկում կարիերան շարունակելու տարբերակներ։ Ֆրանսիացու համար որոշման ճիշտ լինելը հաստատել են նաև երկրպագուները, որոնց պահվածքից Պոգբան դժգոհ է վերջին հանդիպումներում։
Հիշեցնենք, որ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին «Յուվենտուսից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 100 միլիոն եվրո: 29-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: