Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հետաձգված խաղում «Սալերնիտանան» հաղթել է «Ուդինեզեին»։
Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով։ 93-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Սիմոնե Վերդին։
Այս խաղից հետո «Ուդինեզեն» Ա Սերիայում 39 միավորով 12-րդն է, իսկ «Սալերնիտանան» 22 միավորով 19-րդն է: