Մադրիդի «Ռեալն» ու «Յուվենտուսը» ֆավորիտներ են «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերի տրանսֆերային մրցավազքում։
Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Երկու ակումբներն էլ ցանկանում են անվճար ձեռք բերել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը:
Այս պահին պայմանագրի երկարաձգման մասին քիչ ակնարկներ կան: «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն նույնպես հետևում են իրավիճակին։