«Օռլանդո Սիթիի» հարձակվող Ալեշանդրե Պատոն հայտարարել է «Միլան» վերադառնալու պատրաստակամության մասին, որի կազմում հանդես է եկել 2008-ից 2013 թվականներին։
«Ես ինձ լավ եմ զգում Օռլանդոյում, ես պայմանագիր ունեմ, բայց Մալդինին գիտի, որ ես պատրաստ եմ վերադառնալու։ Ես հասունացել եմ, հիմա այլ վերաբերմունք ունեմ ֆուտբոլի նկատմամբ, և կարող էի ավելի օգտակար լինել երիտասարդ խաղացողներին։
Կարոտում եմ Իտալիան ու իտալացիներին. ես միշտ կնոջս ասում եմ. «Մի օր քեզ կտանեմ Իտալիա, և դու կհասկանաս, թե ինչ նկատի ունեմ»:
Միլանն ինձ համար կարևոր քաղաք է. ես այնտեղ շատ բան սովորեցի և կարոտում եմ Միլանը։ Ես կցանկանայի վերադառնալ այս ակումբ.․․»,- ասել է Պատոն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում: