«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է «Ինտերից» կրած պարտությունը (0:3) Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում։
«Մենք ցանկանում էինք հաղթել, բայց մեզ չհաջողվեց հասնել դրան, մեզ հաստատ ուժեղ մրցակից էր դիմակայում։ Չեմ կարծում, որ 3-0-ն արդարացի էր, բայց մրցակիցը ճիշտ ժամանակին խփեց իր գոլերը:
Նրանք գոլ խփեցին հանդիպման սկզբում, բայց մենք հնարավորություններ ունեինք հաշիվը հավասարեցնելու։ Ինչ վերաբերում է բաց թողած գոլին, բնականաբար, եթե հաշիվը 1:2 լիներ, այլ խաղ կշարունակվեր, խփած գոլը մեզ թափ կհաղորդեր, ուստի դժվար պահ էր։
Եթե երեք գնդակ ես բաց թողնում, նշանակում է, որ մրցակիցն ավելի լավ խաղաց, իսկ մենք սխալվեցինք։ Չեմ ասի, որ մենք բավարար ջանք, ճնշում չգործադրեցինք կամ պահեր չունեինք, պարզապես մեր երեկոն չէր։ Մենք ցանկանում էինք դուրս գալ եզրափակիչ, բայց սա հիանալի հնարավորություն է թիմի համար փայլելու և ամեն ինչ տալու Ա Սերիայի չեմպիոնական մրցավազքում, քանի որ մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է մինչև վերջ գնալու համար»,- Պիոլիի խոսքերն է մեջբերել Football Italia-ն: