«Տորինոյի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Անդրեա Բելոտին կարող է կարիերան շարունակել MLS-ում։ Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը։
Բելոտին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Տորինոյի» հետ։ Ամռանը նա կդառնա ազատ գործակալ։
Ըստ աղբյուրի՝ Բելոտտին կարող է կարիերան շարունակել «Տորոնտոյում»։ Անդրեան կտեղափոխվի Կանադա, եթե Տորոնտոյի թիմի առաջարկը ֆինանսական առումով իրեն բավարարի:
Բացի MLS-ի թիմից, Բելոտիին ցանկանում են ձեռք բերել «Ռոման», «Ատալանտան», «Ֆիորենտինան», «Միլանը» և «Նապոլին»:























































