«Ուրարտուի» ֆուտբոլիստ Նարեկ Աղասարյանը VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի՝ «Վանի» դեմ խաղում հեռահար հարվածով դարձել է ֆանտաստիկ գոլի հեղինակ;
20-ամյա կիսապաշտպանը 81-րդ րոպեին է աչքի ընկել խփած գնդակով՝ հեղինակելով իր առաջին գոլը Հայաստանի Պրեմիեր լիգայում։
Հիշեցնենք՝ «Ուրարտուն» այդ խաղում 3-0 հաշվով հաղթանակ է տարել։