Գեղասահքի Չորս մայրցամաքների Սեուլի առաջնությունում ամերիկացիներ Մեդիսոն Չոկը և Էվան Բեյթսը հաղթեցին պարային զույգերի մրցումներում:
Միացյալ Նահանգների ներկայացուցիչները, որոնք ռիթմիկ պարից հետո գրավել էին երկրորդ տեղը, ազատ ծրագրում լավագույնն էին և հաղթեցին ընդհանուր 213.18 հաշվով:
Երկրորդը դարձան կանադացիներ Պայփեր Գիլեսը և Պոլ Պոիրյեն (210.18): Եզրափակեցին լավագույն եռյակը ամերիկացիները ՝ Մեդիսոն Հաբբելն ու Զաքարի Դոնոգյուն (208,72)։