Ֆուտզալի աշխարհի առաջնության որակավորման փուլի 3-րդ խաղում Հայաստանի հավաքականը հաղթեց Կոսովոյի թիմին։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։
Մեր թիմի կազմում աչքի ընկավ Վիտինյոն, իսկ մյուս գնդակը սեփական դարպասն ուղարկեց Կելմենդին։ Նա նաև Կոսովոյի միակ գոլի հեղինակն է։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը 3 խաղում 3 հաղթանակ տոնեց ու որակավորման փուլն ավարտեց առաջին տեղով։
Նախորդ երկու խաղում մերոնք հաղթել էին Շոտլանդիայի ու Բուլղարիայի հավաքականներին։