Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի (ԼԽՈՒԵ կրթահամալիր) աշակերտները կրկին այցելել էին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Աշակերտները ներկա են գտնվել «Ուրարտու» ակադեմիայի թիմերի մարզմանը, համատեղ մարզում անցկացրել նրանց հետ ու ֆուտբոլ խաղացել։
Հավելենք, որ անցած ամռանն այս երեխաները երևանյան ակումբում հյուրընկալվել էին նաև «Ուրարտուի» գլխավոր թիմին: