ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրում «Կլերմոնի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը (6-1):
Այդ խաղում Մբապեն և Նեյմարը հեթ-տրիկ են ձևակերպել, իսկ Մեսսին դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ.
«Մենք երջանիկ ենք, ու գիտեմ, որ երկրպագուներին էլ հաճույք պատճառեցինք: Շարունակում ենք մեր ճանապարհը դեպի ՊՍԺ-ի 10-րդ չեմպիոնություն, և ես կարծում եմ՝ այնքան էլ հեռու չենք դրանից:
Իմ, Մեսսիի և Նեյմարի միջև փոխըմբռնո՞ւմը. ցավոք դա նոր-նոր է ձևավորվում, բայց այն ժամանակ կային շատ հանգամանքներ և իրադարձություններ, ինչի պատճառով դա հետաձգվում էր: Զգում ենք, որ մենք 3 որակյալ խաղացողներ ենք և փորձում ենք ամեն ինչ անել թիմին օգնելու համար, ինչն էլ այսօր ստացվեց»,- ասել է Մբապեն: