ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 0-1 հաշվով զիջեց «Էվերթոնին»։
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է խաղից հետո մանկունիանցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ջարդում երկրպագուի հեռախոսը։
Sky Sports-ի լրագրող Լայլ Թոմասը նշում է, որ մանչեսթերյան ակումբի ներկայացուցիչները տեղյակ են դեպքից և սկսել են հետաքննություն։ Ռոնալդուն խաղադաշտում անցկացրել էր 90 րոպե և արժանացել դեղին քարտի։
Ronaldo smashing someone’s phone at full time 🤣🤣 EFC pic.twitter.com/nw0XIK2enR
— EvertonHub (@evertonhub) April 9, 2022