Ապրիլի 11-ից 13-ը Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։
«Ուրարտուի» պաշտոնական կայքը հայտնում է, որ պատանեկան հավաքական են հրավիրվել Հայկազ Եզիազարյանը, Հայկ Սիմոնյանը, Սարգիս Գասպարյանը, Հայկ Ստեփանյանը, Տիգրան Հարությունյանը, Նուբար Գիշյանը և Ալբերտ Ղարիբյանը։
«Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին»։