Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Բիլբաոյի «Աթլետիկը» 1-0 հաշվով պարտության մատնեց «Բարսելոնային»: Պարտությունը խաղից հետո մեկնաբանել է Սերխիո Բուսկետսը.
«Մեկ սխալի պատճառով մենք լքում ենք մրցաշարը: Կիրակի օրը, տնային խաղում հաղթեցինք, բայց այսօր չստացվեց: Կարծում եմ՝ մենք վաստակել էինք հաղթանակը:
Այսօր տխուր օր է բոլորիս համար: Մենք դուրս մնացինք այս մրցաշարից, բայց դեռ 2 ճակատով պայքարում ենք և պետք է պայքարենք մինչև վերջ»,-ասել է իսպանացի կիսապաշտպանը: