Հայտնի են Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի բոլոր մասնակիցները: Մրցաշարի այս փուլում կխաղան «Գրանադան», «Միրանդեսը», «Ռեալ Սոսյեդադը» և «Աթլետիկ Բիլբաոն»:
Կիսաեզրափակչի վիճակահանությունը կկայանա փետրվարի 7-ին: Առաջին խաղերը կկայանան փետրվարի 12-ին: Պատասխան խաղերը նախատեսված են մարտի 4-ին: Մրցաշարի եզրափակիչը կկայանա Սևիլիայում ապրիլի 18-ին:
Իսպանիայի գործող գավաթակիրը «Վալենսիան» է, որը նախորդ տարվա եզրափակչում 2:1 հաշվով հաղթել է «Բարսելոնային»:
Հիշեցնենք` փետրվարի 6-ին «Ռեալ Սոսյեդադը» քառորդ եզրափակչում հաղթահարեց «Ռեալի» արգելքը (4:3), իսկ Բիլբաոյի «Աթլետիկը» մրցաշարից դուրս թողեց «Բարսելոնային» (1:0):
Ավելի վաղ «Վալենսիան» 1/4 եզրափակչում զիջել էր «Գրանադային» (1:2), իսկ «Միրանդեսը» հաղթել էր «Վիլյառեալին» (4:2):