Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հարցազրույց է տվել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո։ «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում նվազագույն հաշվով պարտություն կրեց մրցակցից։
«Ամենադժվար պայքարը մեծ թիմի դեմ է, որը հաղթում է ականավոր անհատների միջոցով, ովքեր հիանալի թիմ են կազմում:
Մենք հույս ունեինք հակագրոհների, պատրաստվում էինք խաղալ այսպիսի փակ ոճով։ Ցավոք, երկրորդ խաղակեսում նրանք գտան մեր դարպասի բանալին։
Դիմակայությունը դեռ չի ավարտվել։ Կփորձենք ավելի հետաքրքիր բան հորինել մյուս խաղի համար։ Սիթին միշտ նույն կերպ է խաղում, նրանց ֆուտբոլն օպտիմալ է աշխատում։ Թերևս «Սիթին» մոլորակի լավագույն թիմն է»,- մեջբերում է Դիեգոյին Marca-ն:
Կարող եք կարդալ նաև՝ Շատ դժվար է գրավել 5-5-0 սխեմայով խաղացող թիմի դարպասը․ Գվարդիոլա
























































