«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0).
«Հավասար խաղ և շատ դժվար: Նրանք գիտեն, թե ինչպես պաշտպանվել ամբողջ թիմով: Գիտեինք, որ նրանք խաղալու են 5-3-2, բայց փոխվեցին 5-5-0-ի։ Շատ դժվար է գրավել 5-5-0 սխեմայով խաղացող թիմի դարպասը: Բանն այն է, որ դուք տեղ չունեք:
Նրանք ֆիզիկապես ուժեղ են, իսկ մենք՝ փոքր ու թեթև։ Պետք էր համբերատար լինել։ Ընդմիջմանը տղաներին ասացի, որ լավ ենք խաղում։
Գվարդիոլայի ո՞ճը հաղթեց։ Ոչ, ես չգիտեմ: Մենք հաղթեցինք խաղը, և հիմա պատասխան խաղ ունենք, կտեսնենք: Մենք դասեր կքաղենք այսօրվա հանդիպումից և կփորձենք մի փոքր ավելի լավը լինել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
























































