VBET Հայաստանի բասկետբոլի կանանց 2021-2022թթ. առաջնության եզրափակչի երկրորդ խաղում միմյանց հետ ուժերը կչափեն «Երևան Բասկետ» և «Հատիս» ակումբները:
Եզրափակչի երկրորդ խաղը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 5-ին, «ՏԷՑ» արենայում։ Հանդիպման սկիզբը՝ ժամը 18:30-ին:
Մուտքն ազատ է:
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև կայացած առաջին խաղում «Երևան Բասկետ»-ն առավելության էր հասել 89:77 հաշվով: Երկրորդ խաղում հաղթելու դեպքում «Երևան Բասկետ»-ը կդառնա VBET Հայաստանի կանանց 2021-2022 թթ. առաջնության չեմպիոն։