«Գանձասար-Կապանն» ու «Սևանը» այսօր` փետրվարի 6-ին, ընկերական հանդիպում են անցկացրել: Խաղը կայացել է Էջմիածնի մարզադաշտում և ավարտվել է կապանյան թիմի`3:2 հաշվով հաղթանակով:
«Սևանի» ֆուտբոլիստները խաղադաշտ էր դուրս եկել՝ «Մհեր մենք քեզ հետ ենք» գրությամբ մարզաշապիկներով:

Այսպիսով, նրանք հարգանքի և հիշատակի տուրք մատուցեցին կյանքից հեռացած Արմեն Սահակյանին, ով ակումբի ֆուտբոլիստ Մհեր Սահակյանի հայրն է: