Բասկետբոլի կանոնավոր առաջնության փլեյ-օֆֆի եզրափակչի հերթական խաղում «Էրեբունին» 109-107 հաշվով դժվարին հաղթանակ է տարել «Ուրարտուի» նկատմամբ և «հավաքելով» 4 հաղթանակ՝ հռչակվել չեմպիոն։
Ինչպես հայտնի է, կանոնավոր մրցաշրջանի վերջին երկու խաղերը հաշվվում են որպես փլեյ-օֆֆ, իսկ հաղթող է ճանաչվում այն թիմը, որն առաջինն է «հավաքում» 4 հաղթանակ: «Էրեբունին» 4 անընդմեջ հաղթանակ տարավ և արժանիորեն նվաճեց երկրի չեմպիոնությունը։ Ի դեպ, սա «Էրեբունու» առաջին չեմպիոնությունն էր պատմության մեջ։
Նշենք՝ մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղարկող դարձավ «Էրեբունու» բասկետբոլիստ Օմեգա Հարիսը, իսկ թիմի գլխավոր մարզիչ Նարեգ Ավեդիկիանը ճանաչվեց մրցաշրջանի լավագույն մարզիչ։
Մրցաշրջանի լավագույն երիտասարդ բասկետբոլիստ է ճանաչվել Մարատ Միքայելյանը ԲԿՄԱ-ից, իսկ լավագույն հայ բասկետբոլիստը Վարդան Բիդրոսիանն է։
Հիշեցնենք՝ «Էրեբունին» ավելի վաղ 111-105 հաշվով պարտվել էր «Ուրարտուին» VBET Ա-լիգայի Սուպերգավաթի խաղում: