Անգլիական «Բորնմութի» 17-ամյա երկրպագուն (անունը հաղորդված չէ) չի կարողանա այցելել իր սիրելի թիմի խաղերին, տեղեկացնում է Sky Sports-ը:
Նշվում է , որ ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի «Տոտենհեմի» դեմ խաղում, երիտասարդը ռասիստական վանկարկումներ է կատարել հյուրերի ֆուտբոլիստների հասցեին:
Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է նրան 3 տարով զրկել իր սիրելի թիմի խաղերը դիտելու հնարավորությունից:
Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում այսպիսի որոշումներ կայացվել են ևս 5 երկրպագուների նկատմամբ: