Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը վիրահատվել է: Ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել Instagram-ում:
Հարոյանի ապաքինման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: Մեր ընտրանու ավագը վնասվածք էր ստացել Նորվեգիայի դեմ Օսլոյում կայացած ընկերական խաղում:
Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել էր աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով: