Ընթանում են VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները:
Կիսաեզրափակիչ շարքի երկրորդ խաղում միմյանց հետ մրցեցին «Գյումրին» և «Երևան Բասկետը»:
«Երևան Բասկետը», 87- 75 հաշվով առավելության հասնելով «Գյումրիի» նկատմամբ, տարավ երկրորդ հաղթանակը և դուրս եկավ եզրափակիչ։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Էլլի Թեյլորն էր (Գյումրի)՝ վաստակած 33 միավորով: Նա 25 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և 4 արդյունավետ փոխանցում:
«Երևան Բասկետը» եզրափակիչում ուժերը կչափի «Հատիսի» հետ։ Առաջնության չեմպիոնը կորոշվի թիմերից մեկի 2 հաղթանակի դեպքում։