«Գանձասար-Կապանն» ու «Սևանը» այսօր` փետրվարի 6-ին, ընկերական հանդիպում են անցկացրել: Խաղը կայացել է Էջմիածնի մարզադաշտում և ավարտվել է կապանյան թիմի`3:2 հաշվով հաղթանակով:
Բոլոր գոլերը խփվել են առաջին կեսում. հաղթող թիմի կազմում գոլեր են հեղինակել Դավիթ Տերտերյանը, Գևորգ Նռանյանը և Գեղամ Հարությունյանը:
Հիշեցնենք` «Գանձասար-Կապանը» ԲԽ-ի աշնանային հատվածից հետո մրցաշարային աղյուսակի նախավերջին`9-րդ հորիզոնականն է զբաղեցնում (15 խաղից հետո 14 միավոր)
«Սևանը» Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17 տուրից հետո 31 միավոր է վաստակել ու մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում են: