Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հերթական հանդիպումն անցկացրեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլում։
Մեր ընտրանին մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով պարտվեց Սերբիային։ 40-րդ րոպեին հաշիվը բացեց Դիմիտրիյե Կամենովիչը, իսկ առաջին կեսի ավելացված ժամանակում Նիկոլա Տերզիչը կրկնապատկեց սերբերի առավելությունը։
Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի երկուսին՝ մրցակցի հարկի տակ հանդիպելով Հյուսիսային Մակեդոնիային։
























































