Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության VBet Ալիգայի եզրափակիչների շարքի առաջին խաղում միմյանց հետ մրցեցին «Էրեբունի»-ն և «Ուրարտու»-ն։
Մինչ հանդիպումը թիմերի միջև կայացած խաղերի արդյունը 2-0 էր հօգուտ ` «Էրեբունի»-ի: Առաջին քառորդում ծավալվեց անզիջում պայքար, սակայն «Ուրարտու»-ն ստացավ մեկ միավորի առավելություն 19-20: Երկրորդ քառորդը անցավ փոխադարձ դիպուկ նետումներով, թիմերը մեծ ընդմիջման գնացին 41-40 հաշվով ի օգուտ «Էրեբունի»-ի։ Երրորդ քառորդի վերջին րոպեներին «Ուրարտու»-ն կարողացավ 9 միավորի առավելություն ստանալ` 63-72: Եզրափակիչ հատվածում «Ուրարտու»-ն ձեռքից բաց թողեց ստացած առավելությունը և«Էրեբունի»-ն հաղթեց 99-96 հաշվով։
Խաղի ամենաարժեքավոր բասկետբոլիստ` MVP ճանաչվեց «Էրեբունի»-ից Օմեգա Հարիսը, ով վաստակեց 20 միավոր, զամբյուղից անդրադարձած գնդակին տիրեց 9 անգամ և կատարեց 16 արդյունավետ փոխանցում։
Հայաստանի բասկետբոլի առաջնության չեմպիոնը, որոշվում է թիմերից մեկի 4 հաղթանակի դեպքում։ Այժմ «Էրեբունի»-ն առաջատարն է `3-0 հաշվով։