Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս եկան երեք իսպանական ակումբներ՝ «Ռեալը», «Ատլետիկոն» և «Վիլյառեալը»։
Այս փուլում Լա Լիգան ներկայացվում է 17-րդ մրցաշրջանն անընդմեջ, և սա մրցաշարի ռեկորդ է։
Չեմպիոնների լիգայի 1/4 և 1/2 եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 18-ին Նիոնում։
1/4 եզրափակչում հանդես կգան հետևյալ թիմերը․
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
«Չելսի» (Անգլիա)
«Լիվերպուլ» (Անգլիա)
«Ռեալ» (Իսպանիա)
«Ատլետիկո» (Իսպանիա)
«Վիլյառեալ» (Իսպանիա)
«Բավարիա» (Գերմանիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա)
























































