«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին «Յուվենտուսի» դեմ խաղից հետո հարցազրույց է տվել. «Դեղին սուզանավը» 3-0 հաշվով հաղթանակ տարավ ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլ։
«Մենք խաղային ծրագիր ունեինք։ Գիտեինք, որ դժվար է լինելու: Մենք հույս ունեինք Ժերար Մորենոյի վրա, ցանկանում էինք, որ նա ճիշտ ժամանակին դուրս գա խաղադաշտ: Այսօր նա վերադարձավ։
Հանդիպումները զարգանում են տարբեր ձևերով, խաղը հոսում է տարբեր ուղղություններով։ Մենք գիտեինք, որ մեր դարպասապահը պետք է լավ խաղա, և մենք պետք է սպասենք մեր պահին։
Առաջին խաղակեսում մրցակիցն ավելի վտանգավոր էր, ընդմիջումից հետո խաղն ավելի հավասար էր։ Ով էլ մեզ բաժին հասնի քառորդ եզրափակիչում, դա կլինի բարձրակարգ թիմ, ինչպես մեր այսօրվա մրցակիցը»,- ասել է Էմերին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը։
























































