Աթենքի Օլիմպիականն չեմպիոն, աշխարհի հնգակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, 97 կգ քաշային կարգի ազատ ոճային ըմբիշ Հաջիմուրադ Գացալովը համալրել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը։
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
37-ամյա մարզիկին ՀԸՖ-ն կներկայացնի փետրվարի 7-ին, Օլիմպավանում:

Հիշեցնենք` Գացալովը վերջին անգամ գորգ է դուրս եկել 2016 թվականին`Ռուսաստանի առաջնությունում: