«Լիվերպուլը» շարունակում է հաջող հանդես գալ 2019/20 մրցաշրջանում: Անգլիայի գավաթի խաղարկության չորրորդ տուրում մերսիսայդցիները պարտության մատնեցից «Շրուսբերի Թաունին» (1:0) և իր անպարտելիության շարքը «Էնֆիլդում» հասցրեց մինչև 40 հանդիպման:
Միևնույն ժամանակ, «Լիվերպուլը», Յուրգեն Կլոպի գլխավորությամբ, 40 հանդիպումներից հաղթել է 35-ը: Հատկանշական է, որ վերջին յոթ խաղերում «Լիվերպուլը» նույնիսկ մեկ անգամ բաց չի թողել:
Վերջին անգամ «Լիվերպուլը» պարտվել է սեփական հարկի տակ պաշտոնական խաղում 2018-ի սեպտեմբերի 26-ին․ թիմը պարտվել էր «Չելսիին» Լիգայի գավաթի խաղարկությունում (1:2):