«Սալերնիտանայի» պաշտոնական կայքում հայտարարություն է հայտնվել վթարի ենթարկված կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի վերաբերյալ։
«Ավտովթարից հետո ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին, ով չի վարել մեքենան, գլխի թեթև վնասվածք է ստացել։ Մարզիկին մի քանի օր հանգիստ կտրվի»,- ասված է հաղորդագրությունում։
Իտալական որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ երեկ երեկոյան Ռիբերիի մեքենան բախվել է լուսացույցին։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որից հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից։
38-ամյա ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում 16 հանդիպում է անցկացրել առաջնությունում: