Փետրվարի 27-ին Գազպրոմ Արմենիայի ուսումնա-սպորտային համալիրում տեղի է ունեցել թեքբոլի Vbet Հայաստանի գավաթի առաջին խաղարկությունը։
Զուգախաղում հաղթող է դարձել Գոռ Սարգսյան/Գեղամ Սիմոնյան զույգը։ Անհատական մրցաձևում գավաթին տիրել է Գոռ Սարգսյանը։
Մրցաշարի բոլոր մասնակիցները ստացել են շնորհակալագրեր և մեդալներ։