Բրազիլական «Կորինտիանսի» երիտասարդ կիսապաշտպան Պեդրինյոն, ով ամռանը կտեղափոխվի «Բենֆիկա» հայտնվել է անսովոր իրավիճակում, հաղորդում է Bola-ն:
Նշվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի համար«Բենֆիկան» 13,5 միլիոն եվրո է վճարել, բայց բրազիլական ակումբը ևս 3 միլիոն է պահանջում:
«Կորինտիանսը» ցանկանում է հավելյալ գումար ստանալ, եթե Պեդրինյոն հաջողության հասնի պորտուգալական ակումբում: Կողմերը քննարկում են ստեղծված իրավիճակը:
Նախկինում հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել ՝ Դոնեցկի «Շախտյորը» և Դորտմունդի «Բորուսիան»: