Փետրվարի 10-16-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կկայանա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 10 ներկայացուցչով:
Հայտնի է Հռոմ մեկնող ազատ ոճայինների Հայաստանի հավաքականի կազմը․
Միհրան Ջաբուրյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Գևորգ Մխեյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արմեն Ավագյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Մարզպետ Գալստյան (92 կգ) Սարգիս Հովսեփյան (97 կգ), Լևան Բերիանիձե (125 կգ):