«Նոայի» հրավերով ՀՖՖ մրցավարական բաժինը սեմինար է անցկացրել ակումբի համար` ներկայացնելով խաղի կանոնների մեջ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից 2021/22 թվականներին կատարված փոփոխությունները:
Այս մասին հայտնում է «Նոայի» մամուլի քարտուղարությունը:
«Արդյունավետ հանդիպում ստացվեց, որի ընթացքում բոլորս ծանոթացանք համաշխարհային ֆուտբոլում մրցավարական ոլորտի վերջին թարմացումներին»,-ֆեյսբուքի իր էջում գրել է «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը:


























































