Երեկ՝ փետրվարի 22-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Վիլյառեալն» ընդունել է «Յուվենտուսին»: Հանդիպումը կայացել է Վիլյառեալի «Կերամիկա- Էլ-Մադրիգալ» մարզադաշտում և ավարտվել է 1-1 հաշվով:
Հատկանշական է, որ «Յուվենտուսը» չի կարողանում հաղթանակ տանել ՉԼ 1/8 եզրափակչի առաջին խաղում արդեն 5-րդ տարին անընդմեջ: 2017/18 մրցաշրջանի առաջին խաղում թուրինցիները չեն կարողացել հաղթել «Տոտենհեմին» (2-2), իսկ հաջորդ մրցաշրջաններում մեկնարկել են պարտությամբ՝ «Ատլետիկոյից» (0-2), «Լիոնից»(0-1) և «Պորտուից» (1-2):
«Յուվենտուս»-«Վիլյառեալ» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին Թուրինում:
























































