«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է Ա Սերիայում երկու խաղով, հայտնում է Football Italia-ն։
Մոուրինյուն պատժվել է «Վերոնայի» դեմ խաղում (2-2) իր պահվածքի համար։
Ժոզեն վիրավորել էր մրցավարին, ինչի համար կարմիր քարտ էր ստացել։
Այսպիսով, Մոուրինյուն չի կարողանա ուղղակիորեն գլխավորել «Ռոման» «Սպեցիայի» (փետրվարի 27) և «Ատալանտայի» (մարտի 5) հետ հանդիպումներում։
























































