Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Չելսին» 2-0 հաշվով հաղթեց «Լիլլին»։
8-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Կայ Հավերցը, իսկ 63-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչը կրկնապատկեց «ազնվականների» առավելությունը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին Ֆրանսիայում։
























































