Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է ամռանը բանակցություններ սկսել կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է Goal-ը՝ հղում անելով As-ին։
26-ամյա խաղացողի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին, սակայն Մադրիդի «Ռեալը» ցանկանում է նրան նոր պայմանագիր առաջարկել։
Ասենսիոն, ում մասին խոսվում է ՊՍԺ-ով հետաքրքրված լինելու մասին, այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 29 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ: