«Կադիսի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի մասնակցությամբ։
«Շատ լավ եմ ինձ զգում։ Հարմարվել եմ ամեն ինչի հետ։ Հարմարվել եմ և՛ թիմին, և՛ Լա Լիգային։ Ամինչ լավ է։
Ինձ շատ լավ են ընդունել թիմում, արդեն այդ մասին ասել եմ հարցազրույցների ժամանակ։ Գերազանց եղանակ է, լավ ֆուտբոլ, լավ մթնոլորտ»,- ասել է Հարոյանը։
Հիշեցնենք՝ Հարոյանը իսպանական ակումբ է տեղափոխվել 2021թ ամռանը։