«Նոա»-ն պայմանագիր է կնքել 23-ամյա հենակետային կիսապաշտպան Դրաման Սալուի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Սալուն 2020-ին հանդես է եկել «Փյունիկ»-ի կազմում, նրա վերջին թիմը Բուրկինա Ֆասոյի «Սալիտաս»-ն է:
Նա նաև Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի թեկնածու է: