Vbet ՀՊԼ 18-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել է «Վանին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։ Հանդիպման միակ գնդակը 77-րդ րոպեին հեղինակել է Արթուր Միրանյանը, որը տևական ժամանակ բացակայում էր վնասվածքի պատճառով։
Միրանյանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը։
Այս խաղից հետո «Ուրարտուն» 19 միավորով 6-րդ տեղում է, իսկ Չարենցավանը ներկայացնող թիմը 11 միավորով գտնվում է 7-րդ տեղում։