VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Չարենցավանում հյուրընկալվել է «Արարատի» կողմից և նվազագույն հաշվով հաղթանակ տարել։ Հանդիպման միակ գնդակը հեղինակել է Մայիլսոն Լիման։
Հանդիպման ընթացքում «Արարատ-Արմենիայի» երկրպագուները գեղեցիկ ակցիա են իրականացրել՝ պարզելով «Միասին մենք կարող ենք» պաստառը։
«Հպարտ ենք մեր թիմով, ընթանում ենք հաղթելով»,- ասվում է ALFA Fan Club-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Արարատ-Արմենիան» այս հաղթանակից հետո վաստակել է 43 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։