Փոփոխություններ են տեղի ունեցել «Վանի» մարզչական շտաբում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբի գլխավոր տնօրեն Սևադա Արզումանյանը լքում է այդ պաշտոնը և այսուհետ կստանձնի թիմի գլխավոր մարզչի ղեկը: Իսկ թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ասոյանը կմնա մարզչական շտաբում որպես օգնական: Շտաբում են նաև Մայիս Ազիզյանն ու Հայկ Ավետիսյանը: