VBET ՀՊԼ 18-րդ տուրի շրջանակում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ-Արմենիային»։
Այս խաղում գրանցվեց միայն մեկ գոլ․ հանդիպման 27-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Մաիլսոն Լիման։
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» այս հաղթանակից հետո վաստակեց 43 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։
«Արարատը» 30 միավորով երրորդն է։