«Նորավանքին» է միացել Ղազախստանի հավաքականի պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին: Այս մասին հայտնում է Վայոց Ձորը ներկայացնող ակումբի մամուլի քարտուղարությունը։
27-ամյա ֆուտբոլիստը կարիերայի մեծ մասն անցկացրել է Ղազախստանում՝ հանդես գալով «Կայրաթում», «Ժետիսուում», «Օկժետպեսում», «Կայսարում»։
Ռուդոսելսկին Ղազախստանի երիտասարդական հավաքականում անցկացրել է 16 հանդիպում, իսկ նախորդ տարի հրավիրվել է ազգային հավաքական։
27-ամյա ֆուտբոլիստը 2020-ին տեղափոխվել է «Լոռի», իսկ նրա վերջին թիմը եղել է «Սևանը»։